Ռեժիսոր Ջոս Ուիդոնը քննադատել է «Յուրսկի ժամանակաշրջանի աշխարհը» բլոքբասթերի նոր մասը: «Վրիժառուների» ռեժիսորը ֆիլմի հրապարակված մասը սեքսիստական է անվանել, ինչի մասին գրել է Twitter-ի իր էջում:
«Յուրսկի ժամանակաշրջանի աշխարհի» ֆիլմի հատվածում տղամարդը, ում խաղում է Քրիս Փրաթթը, հնէաբան է և սիրահետում է դինոզավրերի այգու կառավարչին, ում դերը կատարում է Բրայս Դալլաս Հորվարդը:
Ուիդոնն այնուհետև ներողություն է խնդրել է twit-ի համար, սակայն չի հեռացրել այն և խոստովանել է, որ ցնցվել է ֆիլմի հրապարակված հատվածով:
«Յուրսկի ժամանակաշրջանի աշխարհը» ֆիլմը վարձույթում կհայտնվի հունիսի 11-ին: Ֆիլմի գործողությունները տեղի կունենան Սթիվեն Սփիլբերգի օրիգինալ ֆիլմի իրադարձություններից 20 տարի անց:










































