Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Պարոն Էրդողանը Թեհրան է մեկնում. Foreign Policy

Մի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում էր իր երկիրը մերձեցնել Իրանի հետ: Այժմ, չնայած միմյանց ձեռքսեղմմանն ու փոխադարձ ժպիտներին, նա տարածաշրջանային պատերազմում բախվել է Իրանի հետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանաբար երբեք չէր պատկերացնի, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բանակցությունների շրջանակում  ձեռք բերված շրջանակային համաձայնագրից հետո Իրանի մայրաքաղաք իր առաջին այցելության ժամանակ թերթում կկարդար «Օսմանյան Դոն Կիխոտ Թեհրանում» վերնագիրը: Սակայն ողջույնի նման ձևին Էրդողանն արժանացել էր այս շաբաթ Իրան  կատարած իր պետական այցի ընթացքում:

Ի վերջո, Թուրքիան առաջին պետություններից մեկն էր, որը փորձում էր միջնորդի դեր տանել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված՝ Իրանի և խոշոր տերությունների միջև  բանակցություններում:

Տասնամյակներ տևած լարված բանակցություններից հետո Էրդողանի կառավարությունը 2010 թվականից սկսած փորձում է մերձենալ Իրանի հետ. Անկարան Բրազիլիային զուգահեռ  հանդես էր գալիս որպես միջնորդ կապված այն հարցի հետ, որ Իրանը իր ուրանի պաշարները ուղարկեր Թուրքիա՝ միջուկային վառելիքի փոխարեն՝ դրանով իսկ սահմանափակելով Թեհրանի հարստացրած ուրանի պաշարները.  Արևմտյան երկրները մտավախություններ ունեին, որ Իրանը այդ պաշարները կօգտագործի միջուկային զենք ստանալու համար:

Խնդիրը բախվեց Միացյալ նահանգների դիմադրությանը և մի քանի շաբաթ անց պսակվեց անհաջողությամբ: Թուրքիան, որպես այն ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, դեմ քվեարկեց Վաշինգտոնի բանաձևին, որը Իրանի միջուկային ծրագրի՝ նոր պատժամիջոցների կիրառում էր ենթադրում:

Այդ ժամանակ Թուրքիան Արևմտյան պետությունների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի կողմից մեղադրվեց, որ մանևրում է իր ավանդական դաշնակիցներից դեպի իսլամական արևելք: Այսօր,  կառավարող  ԱԶԿ-ի նկատմամբ քննադատությունը, որ նա միացել է  Իրանի դեմ ուղղված «սուննիական առանցքին», Թուրքիային դնում է Սաուդյան Արաբիայի և Ծոցի մյուս պետությունների հետ մի շարքում, որոնք ուղղված են Իրանի կողմից հովանավորվող Եմենի և Սիրիայի խմբավորումների դեմ: Թեև նման  մտավախություները Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ գաղափարախոսության դերին կարող են մեծ ուշադրության արժանացնել.

Թուրքիայի և Իրանի միջև  լարվածությունը՝ կապված  Մերձավոր Արևելքը ցնցող  հակամարտություների հետ,  միանգամայն իրական  են, և դրանով է բացատրվում այս շաբաթ Թեհրանում Էրդողանին ցուցաբերած չափավոր սառը-ջերմ ընդունելությունը: Ջերմ պաշտոնական դիմավորման արարողության ժամանակ Էրդողանը և նախագահ Հասան Ռուոհանին միմյանց ձեռք սեղմեցին, և երկու կողմերն էլ փորձում էին հարթել երկու պետությունների միջև առկա տարբերությունները:

«Մեր տարածաշրջանը հրդեհվում է»,- ասել է Էրդողանը մամուլի համատեղ ասուլիսում, որը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում: «Ես չեմ հետևում առանձին խմբավորումներին: Կապ չունի, մենք շիական ենք թե սուննիական, ինձ հետաքրքրում է Մուսուլմանությունը: Մենք պարտավոր ենք միավորվել և վերջ դնել սպանություններին և արյունահեղությանը»:

Ռոուհանին նշել է, որ երկու երկրների ղեկավարները բանակցություններ են վարել Իրաքի, Սիրիայի, Պաղեստինի խնդիրների վերաբերյալ, և «համակողմանի քննարկել» Եմենի հարցը: «Մենք ընդհանուր հայեցակետեր ունենք,- ասել է նա,-մենք որքան հնարավոր է արագ պետք է լինենք Եմենում պատերազմի և արյունահեղության ավարտի վկան»:

Իրականում սակայն, Թուրքիան և Իրանը խիստ հակասություններ ունեն տարածաշրջանում առավել պայթյունավտանգ հակամարտությունների վերաբերյալ: Թեհրանից իր վերադարձի ճանապարհին Էրդողանը Իրանի անջատողական քաղաքականությունը որակել է որպես տարածաշրջանում հակասությունների հիմնական պատճառ: Առանձնացնելով Իրաքում և Սիրիայում կատարված վայրագությունները՝ նա նշել է, որ «իմ մեծագույն մտավախությունը անջատողականների ֆանատիզմն է»:

Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ հոգնել են այս հարցերի վերաբերյալ անհամաձայնության մասին համաձայնությունից: Իր՝ Թեհրան այցից մի շաբաթ առաջ Էրդողանը խոսքեր չէր խնայում Եմենում  Սաուդյան Արաբիայի գործողությունները ողջունելու համար: Նա Իրանի՝ տարածաշրջանում գերիշխող դիրք գրավելու  ջանքերն անվանել էր «անտանելի», և պահանջել, որ Թեհրանը «դուրս բերի Եմենում, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում ունեցած իր բոլոր ուժերը և հարգի այդ պետությունենրի տարածքային ամբողջականությունը»:

Թեհրանից պատասխանը սպասել չտվեց: Իրանի ավելի քան 60 օրենսդիրներ պահանջում էին չեղյալ հայտարարել Էրդողանի այցը, իսկ իրանական պառլամենտի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Հասան Ասֆարին պահանջում էր արտաքին գործերի նախարարից՝ վտարել Թուրքիայի դեսպանին:

Նույն կոմիտեի նախագահի տեղակալ Մանսուր Հաղիղաթպուրը հայտարարել էր որ «Ռեջեփ փաշային»՝ օսմանյան կոչումով դիմելով՝ ընդգծելու համար վերջինիս կայսերական հավակնություները, պետք է արգելվի գալ Իրան՝ իր մեկնաբանություններից հետո, և մեղադրել էր Թուրքիայի նախագահին՝ «Սիրիայում 130 հազար անմեղ մարդկանց ոչնչացման գործին մասնակցության մեջ»: Էրդողանի խորհրդականներից մեկը հաստատել էր, որ այդ խոսքային պատերազմը ստիպել է մտածել այցը չեղյալ հայտարարելու մասին:

Դեպի Թեհրան թռիչքի ժամանակ խորհրդականն ասել է, որ «սա նախագահի կողմից հավանության արժանացած տարբերակն է»: «Այնուամենայնիվ, իրանական կողմը պնդել է, որ այցը կայանա: Նրանք կոչ են արել չեղյալ չհայտարարել այցը»:

Միայն Իրանը չէր, որն ցանկանում էր, որ այցը կայանա: Իրանը Թուրքիայի առևտրային շահավետ գործընկերն է: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2013 թվականին կազմել է 14,6 միլիարդ դոլար, իսկ Թուրքիան Իրանի բնական գազի խոշորագույն գնորդն է, որը գնում է Իրանի բնական գազի տարեկան արտահանվող պաշարների մոտ 90 տոկոսը:

Անկարան ձգտում է ավելի խորացնել այս առևտրական հարաբերությունները և գտնում  է, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները թուլացնելու վերաբերյալ միջազգային համաձայնագիրը կնպաստի թուրքական ներդրողների հնարավորությունների ընդյալնմանը: Էրդողանի այցի ընթացքում երկու երկրների նախարարների միջև ստորագրվել են 8 նոր համաձայնագրեր, որոնք ընդգրկում են էներգետիկ համագործակցությունից մինչև առողջապահություն և մշակութային համագործակցություն բնագավառները:

Սակայն եթե առևտրական հարաբերությունները զարգանում են, երկու երկրների արտաքին քաղաքականության միջև տարբերությունները շարունակում են խոչընդոտել հարաբերությունների զարգացմանը:

«Մենք չենք ակնկալում, որ տարածաշրջանային խնդիրների շուրջ Իրանի հետ համաձայնության կգանք»,- Թեհրանի ճանապարհին  ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: «Մենք կարտահայտենք մեր ակնհայտ մտավախությունները, որոնք նրանք բազմիցս լսել են»:

Այնուամենայնիվ, մինչև օրս ոչ մի վկայություն չկա, որ կողմերն աշխատում են ընդհանուր տարածաշրջանային ընկալման վերաբերյալ: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը Թեհրան այցից առաջ գրել էր, որ Իրանը պետք է վերարժևորի արաբական և մուսուլմանական երկրների հետ իր հարաբերությունները, և «փորձեն փոխել իրենց քաղաքականության՝ որպես  անջատողականի, սեկտանտականի և էքսպանսիոնիստականի ընկալումը»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք երկու երկրները կարող են տարածաշրջանային հարցերում հասնել կոնկրետ և կենսունակ ծրագրի, Քալինը պատասխանել է, որ «դա շարունակական բանակցությունների խնդիր է»:

Այնուամենայնիվ, տարածաշրջանային հակասությունների վերաբերյալ լարվածությունը չի նվազեցրել միջուկային խնդրի լուծման վերաբերյալ Թուրքիայի ոգևորությանը: Ի տարբերություն Ծոցի երկրների, Թուրքիան լավատեսորեն է վերաբերվում Շվեյցարիայի Լոզանում ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությանը: Միջուկային զենքից ազատ և միջազգային պատժամիջոցներից զերծ Իրանը Թուրքիայի համար հիանալի տարբերակ է:

Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է մտավախություններ ունենալ պայմանագրի հնարավոր կողմնակի ազդեցություններից, մասնավորապես նրանից, որ դրա արդյունքում միջազգային հասարակությունը աչք կփակի Մերձավոր Արևելքում Իրանի էքսպանսիոնիստական ձգտումների և անջատողական ագրեսիայի նկատմամբ:

Այն, որ Իրանն ու Թուրքիան Սիրիայում և Եմենում պատերազմների հակառակ կողմում են, բարդացնում է երկու տարածաշրջանային հզոր երկրների միջև   հարաբերությունները: Այնուամենայնիվ, հավանաբար թուրքական պաշտոնական շրջանակներում կարող են հույս ունենալ, որ միջուկային հարցի լուծումը կարող է նպաստել արևելքում իրենց մրցակցի և  առևտրային գործընկերոջ հետ հարաբերությունների խորացմանը:

«Դա կարող է նպաստել, որ ցանկալին ընդունվի իրականության տեղ, սակայն կարող են լինել Իրանի միջուկային գործարքի՝ երկարատև սոցիոլագիական և քաղաքական արդյունքներ»,-ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով ընդգծել է, որ արտահայտում է իր սեփական կարծիքը: «Գլոբալ տնտեսության մեջ Իրանի ներգրավումը և ակտիվ միջին խավի ձևավորումը կարող են սանձել Իրանի արտաքին քաղաքականության որոշ արտակարգ դրսևորումներ»:

 

Թարգմանությունը՝ Interpress.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում