Սիրիայում ջիհադիստների շարքերում կռվող եվրոպացիների թիվը կարող է հասել 6000-ի: Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարել է ԵՄ արդարադատության հարցերով հանձնակատար Վերա Յոուրովան:
«Մեր գնահատականներով՝ Եվրոպայի 5000-6000, այդ թվում Ֆրանասիայի 1450 քաղաքացի, մեկնել է Սիրիա»,- ասել է եվրահանձնակատարը ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ այդ գործընթացը կանխելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ուժերը կենտրոնացնել պրոֆիլակտիկ և ոչ ե ռեպրեսիվ գործողությունների վրա, որոնք, որպես կանոն, ուշ են ձեռնարկվում:







































