Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին նախընտրական արշավի շրջանակներում ռետրո-տրամվայով զբոսնելիս վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Դեպքը տեղի է ունեցել Կոնստանտինուվ-Լուդսկի քաղաքում: Տրամվայը, որով երթևեկել է Կոմորովսկին, դուրս է եկել ռելսերից: Ոչ ոք չի տուժել: «Դա պատահականություն է»,- ասել է մեքենավար Տոմաշ Ադամկևիչը:
Կոմորովսկին տեղի ունեցածին հումորով է վերաբերվել. «Ոմանք կասեին, որ դա պրովոկացիա է»,- կատակել է նա: «Առաջ ենք գնում»,- գրել է նա իր թվիթերյան էջում:










































