Իրաքի արևմուտքի Անբար նահանգում ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել 35 մարդու, հայտնում է EFE գործակալությունը: Նշվում է, որ սպանվածների թվում կան կանայք ու երեխաներ:
Աղբյուրի խոսքով՝ զոհերից 18-ը ոստիկաններ էին, 17-ը՝ նրանց ընտանիքի անդամներ:
Նախօրեին Մոսուլից հարավ ԴԱԻՇ-ի զինյալները մահապատժի էին ենթարկել տասնյակ բժիշկների, որոնք հրաժարվել էին բուժել վիրավոր իսլամիստներին:










































