Բրիտանական Radiohead խմբի բաս կիթառահար Քոլին Գրինֆուդն ասել է, որ խումբը երեքամյա դադարից հետո կվերականգնի համատեղ գործունեությունը և նոր ալբոմ կձայնագրի: Երաժիշտները ստուդիա կվերադառնան 2013թ. ամռանը: Այս մասին Գրինվուդը պատմել է BBC-ի եթերում:
«Մենք դեռ մի փոքր կսպասենք, մինչև մեզնից յուրաքանչյուրը վերջացնի իր սեփական գործերը, իսկ ամռան վերջում կրկին կհավաքվենք»,- Գրինվուդի խոսքերը մեջբերում է NME ամսագիրը:
Radiohead-ը հիմնադրվել է 1985թ-ին Անգլիայում: Նրանց երրորդ «OK Computer» (1997) ալբոմը խմբին համաշխարհային հաջողություն ապահովեց և համարվում է 1990-ականների լավագույն ռոք-ալբոմներից մեկը: Այդ տասնամյակում խումբը թողարկել է ևս երեք ալբոմ, որոնք նրան մեծ համբավ բերեցին: 2007թ. In Rainbows ալբոմը երաժիշտների կողմից տեղադրվեց համացանցում ազատ ներբեռնելու հնարավորությամբ, որն էլ երաժշտական արտադրության մեջ նախադեպային եղավ:
Նրանց վերջին The King Of Limbs ալբոմը թողարկվել է 2011թ., որից հետո երաժիշտները համատեղ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել՝ հանդես գալով միայն համերգներով:







































