2012 թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել են ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 740 դեպքեր, 2011 թ. համեմատ դեպքերն աճել են 14.4%-ով: Արձանագրված ինքնասպանության դեպքերը կազմել են 214, որոնք 2011 թ. համեմատությամբ աճել են 9.7%-ով:
Ազգային վիճակագական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2012-ին ինքնասպանություն գործածների մեծ մասը՝ 118 հոգի, 30-65 տարեկան են, 64 հոգին՝ 65-ից բարձր տարիքի, 22-ը՝ 18-29 տարեկան, իսկ 10-ը՝ մինչև 17 տարեկան:
Մինչև 17 տարեկանների խմբում ինքնասպանություն գործածների մեծ մասը աղջիկներ են, իսկ ավելի բարձր տարիքային խմբերում ավելի շատ իրենց կյանքին ինքնակամ վերջ են տվել տղամարդիկ:









































