Արտասահմանցիների մի խումբ պատրաստվում է մարզական օրացույցի ամենաանսովոր իրադարձություններից մեկին՝ մարաթոնի, կիսամարաթոնի ու 10 հազար կմ տարածությամբ վազքի՝ Փհենյանի փողոցներով, գրում է The Guardian-ը:
Ինչպես հիշեցնում է թերթը, զբոսաշրջիկներին երկրորդ տարին անընդմեջ թույլատրել են մասնակցել ու մրցակցել պրոֆեսիոնալ հյուսիսկորեացի ատլետների հետ:
Մարզվող արտասահմանցիները դեռ մեկ ամիս առաջ չգիտեին, թե արդյոք կմասնակցե՞ն մրցումներին, թե ոչ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2014թ հոկտեմբերին Հյուսիսային Կորեան փակել է սահմանն արտասահմանցի զբոսաշրջիկների առջև, ու որ զբոսաշրջիկներին կարգելեն ներկա գտնվել Փհենյանի մարաթոնին Էբոլայի տենդի պատճառով:
Սակայն, սահմանները բացվել էին ու զբոսաշրջային ընկերությունները դարձյալ ակտիվացել էին, ասվում է հոդվածում:










































