Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին Սոչիում ակամայից ֆիքսել է Կռասնայա Պոլյանա ավանի լեռնադահուկային գոտում հոր ընկնելու պահը:
Լուկաշենկոն ընկել է լեռնալանջից դահուկներով սահելիս: СТВ հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պետության ղեկավարն ազատ ժամանակը որդու հետ անցկացրել է լեռնադահուկային գոտիներից մեկում: Լուկաշենկոն չի կարողացել պահել իրեն, ինչի հետևանքով ընկել է: Ընկնելու պահը ֆիքսել է որդու սաղավարտին ամրացված տեսախցիկը:
Լուկաշենկոն չի տուժել, իսկ ընկնելուց հետո նստել է ու սկսել թափ տալ իր վրայի ձյունը:








































