Ապրիլի 11-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2610A111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է եղել: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 480 377 652 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.08 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.25 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլերներ: