Բրիտանացի հայտնի դերասան Դենիել Ռեդկլիֆին հրավիրել են խաղալու Grand Theft Auto (GTA) ֆիլմի գլխավոր դերերից մեկը՝ հայտնում է Hollywood Reporter-ը: Այն նվիրված է մեր ժամանակների ամենատարածված համակարգչային խաղերից մեկին: Ներկայումս նախագծի վրա աշխատում է բրիտանացի ռեժիսոր Օոուեն Հարիսը:
Պարբերականի հաղորդմանբ՝ «Ռեդկլիֆը այժմ բանակցում է ֆիլմին իր մասնակցության պայմանների շուրջ: Դերասանը կկատարի համակարգչային խաղերի, այդ թվում նաև GTA-ի պրոդյուսեր և մշակող Սեմ Հաուզերի դերը»:
Սյուժեի հիմքում ընկած է Հաուզերի և նրա կողմնակիցների պայքարը ամերիկացի փաստաբան Ջոն Բրյուս Ջեք Թոմփսոնի հետ: Վերջինս դեմ է եղել «դաժան խաղերին» և GTA-ի շարքն ընտրել է որպես իր գլխավոր թիրախներից մեկը: Թերթերի էջերին, հեռուստաէկրաններին և համացանցում դաժան պայքարի ընթացքում Թոմփսոնը պարտվել է և 2008թ. աշնանը զրկվել փաստաբանական արտոնագրից «անպատշաճ վարքի» համար:
Այժմ Ջեյմ Վուդը ստեղծել է հեռուստատեսային ֆիլմի սցենար, որը ֆինանսավորում է բրիտանական BBC մուլտիմեդիական ընկերությունը: Նկարահանումները պետք է սկսվեն ապրիլի 20-ին:









































