ԱՄՆ-ում KFC արագ սննդի ռեստորաններից մեկում հաճախորդներին մեծահասակների համար հոլովակ են ցուցադրել՝ հայտնում է The Daily Mirror-ը: Ֆիլմի էրոտիկ մասերը ցուցադրվել են հաստատությունում տեղադրված էկրանին:
Արագ սննդի կետի հաճախորդներից մեկը, որը YouTube-ում գրանցված է Ջերալդ Վալեն անունով, համացանցում տեսանյութ է տեղադրել, որում երևում են բաց կադրերը:
Տեսանյութի մեկնաբանությունների մեջ մի քանի օգտատեր գրել է, որ էկրանին երևացել է ոչ թե բաց ֆիլմ, այլ միայն էրոտիկ տեսարան «Օտարականը» հեռուստասերիալից, որն ԱՄՆ-ում հեռարձակվում է Starz մալուխային ալիքով:
Հրապարակումից հետո 5 օրում հոլովակն ավելի քան 150 հազար դիտում է ունեցել:










































