Սիրիայի մայրաքաղաքում պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարում իրավիճակը վատթարանում է, իսկ այնտեղ գտնվող մոտ 13 հազար մարդիկ վտանգի են ենթարկվում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դամասկոսի այդ շրջանի նկատմամբ վերահսկողություն են փորձում սահմանել ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայինները, իսկ ճամբարում ապրող պաղեստինցիները նրանց զինված դիմադրություն են ցույց տալիս:
Վերջին մի քանի օրում մոտ 2000 մարդ կարողացել է փախչել ճամբարից, բայց, ինչպես նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Քրիս Հաննեսը, շարունակվող փողոցային մարտերի և մարդասիրական օգնության բացակայության պայմաններում փախստականները «Յարմուկ» ճամբարում ապրում են՝ «ինչպես դժոխքում»:







































