ԱՄՆ-ում ամենահայտնի երգերից մեկի՝ Դոն Մակլինի American Pie երգի 16-էջանոց սևագիրը Christe’s աճուրդում վաճառվել է 1.2 մլն դոլարով:
Աճուրդի կազմակերպիչները հույս ունեին հիթի վաճառքից ստանալ 1-1.5 մլն դոլարի շահույթ:
Դոն Մակլինը American Pie-ը գրել է 1971-ին՝ համանուն ալբոմի համար: Մինչև այժմ երգի երկրպագուները շարունակում են վիճել հեղինակի կողմից երգում օգտագործված այլաբանությունների համար։










































