Ջոն Մաքքեյնը մտադրություն է հայտնել 2016 թվականին 6-րդ անգամ առաջադրվել ԱՄՆ սենատում Արիզոնա նահանգից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
78-ամյա քաղաքական գործչի խոսքով՝ ինքը պատրաստ է ցանկացած մարտահրավերի։ Մաքքեյնն այդ մասին հայտարարել է Արիզոնայի Առևտրաարդյունաբերական պալատում հանդիպման ժամանակ։
Նշենք, որ Մաքքեյնը սենատում գլխավորում է զինված ուժերի հարցերով կոմիտեն։








































