ԱՄՆ-ում հանրապետական սենատոր Ռենդ Փոլն իր թեկնածությունն է առաջադրում ԱՄՆ նախագահի պաշտոնին: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով նրա պաշտոնական կայքին:
2016-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցությունից առավել հավանական թեկնածուների թվում են Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը (նախկին նախագահ Ջորջ Բուշի եղբայրը), սենատորներ Մարկո Ռուբիոն և Թեդ Քրուզը, Նյու Ջերսի նահանգի նահանգապետ Քրիս Քրիսթին, Վիսկոնսին նահանգի նահանգապետ Սքոթ Ուոքերը:










































