Մոլորակի ամենածեր կնոջ տիտղոսն անցել է 115-ամյա ամերիկուհի Ջերալին Տելլիին այն բանից հետո, երբ երկուշաբթի հայտնի դարձավ նրա 116-ամյա հայրենակից Գերտրուդա Ուիվերի մահվան մասին, հայտնում է TASS-ը:
Տելլին, ով ներկայում ապրում է Դետրոյթում, լույս աշխարհ է եկել 1899թ. մայիսի 23-ին: Հաջորդ ամիս նա կդառնա 116 տարեկան:
Նա իր երկարակեցությունը բացատրում է Աստծո նկատմամբ հավատով: «Այդ ամենը Աստված է: Ամեն ինչ նրա ձեռքում է»,- ասել է Տելլին լրագրողներին:
Երկարակյաց կինը երբեք չի ծխել, չի օգտագործել ալկոհոլ ու մինչև 104 տարեկան դառնալը բոուլինգ է խաղացել:
Ամենալուրջ վիրահատությունը, որին կինը ենթարկվել է, նշիկների հեռացումն է:








































