Մեծ Բրիտանիայում կրծողների բանակը աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով: Անցած ամիս լոնդոնյան տներից մեկի խոհանոց մտնելիս նկատել են կատվի չափերի առնետ։
Խնդիրն այն է, որ կրծողների դեմ սովորական միջոցները ոչ մի արդյունք չեն տալիս: Մասնագետների խոսքով՝ բրիտանական քաղաքային առնետները իմունիտետ են ձեռք բերել թույների նկատմամբ՝ գրում է RT-ն:
Կոշտ տնտեսման միջոցառումները արտացոլվում են նաև կրծողների դեմ պայքարի վրա՝ իշխանությունները ստիպված են կրճատել կրծողների ոչնչացման նպատակով հատկացվող գումարները:
Բացի այդ՝ աղբահավաքության ծավալների կրճատման հետևանքով ավելացել են թափոնները, իսկ դա նշանակում է՝ կենդանիների կերը: Արդյունքում՝ դրանց դեմ պայքարող ընկերությունների թիվը գնալով աճում է:
Կրծողների թիվը դժվար է հաշվարկել, սակայն ըստ տարածված գնահատականների՝ ներկայում Բրիտանիայում կրծողների պոպուլյացիան կազմում է 10-80 մլն:
Բացի այդ՝ կենդանիներն ակտիվորեն բազմանում են: 1 տարում էգն ու արուն կարող են լույս աշխարհ բերել մինչև 2000 առնետ:








































