ԱՄՆ-ում ակտիվիստների խումբը սկսել է անցկացնել զանգվածային տեղեկատվական արշավ: Խմբի նպատակն է դադարեցնել անօդաչուների օգտագործումը ավիահարվածներ հասցնելու համար, որի արդյունքում զոհվում են խաղաղ քաղաքացիներ: Նախագծի հեղինակները որոշել են դիմել անմիջապես անօդաչու սարքերի օպերատորներին, քանի որ, նրանց կարծիքով, այս հարցում, իշխանություններին «որևէ բան տեղ հասցնել» հնարավոր չէ։ Այս մասին գրում է RT-ն:
Դրոններից հրաժարվելու կոչով տեղեկատվական հոլովակները հեռուստաեթերում կցուցադրվեն ամբողջ ապրիլին: Ենթադրաբար, դա անօդաչուների առաջին հակագովազդն է ամերիկյան հեռուստատեսությամբ:
«Այն, թե ինչպես են ԱՄՆ նախագահը և ամերիկյան կոնգրեսը օգտագործում անօդաչուները, հակասում են բարոյականության նորմերին: Իսկ հետ կանգնելու նախանշաններ մենք չենք տեսնում: Նրանք այդ մասին ոչ մի տեղեկություն չեն հրապարակում: Ուստի մենք մտածեցինք, որ վայրի պրակտիկան դադարեցնելու համար պետք է դիմել մարդկանց, ովքեր սպանելու հրաման են ստանում: Մեր նպատակն է ստիպել նրանց, ովքեր իրականացրել են այդ գազանությունները անօդաչուներ թողարկելով, անսալ խղճի ձայնին և գործել»,- ասել է արշավի համակարգողը:







































