Միկրոբներով վարակված սնունդը հանգեցնում է ավելի քան կես միլիարդ հիվանդությունների դեպքերի, նախազգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), հայտնում է BBCUkrainian.com-ը:
ԱՀԿ-ն հայտարարում է, որ այդ «գլոբալ սպառնալիքի» պատճառով 2010թ. մահացել է 351 հազար մարդ:
Վտանգավոր մթերքները, մասնավորապես, լավ չեփված միսը կարող են հարուցել մոտ 200 խնդիր՝ դիարեայից մինչև քաղցկեղ:
Փորձագետները նշում են, որ մթերքի արտադրությունում փոփոխությունների պատճառով դրանցում կարող է լինել ավելի շատ վնասակար միկրոօրգանիզմներ ու քիմիական տարրեր:
Վնասակար մթերքում կարող են լինել տարբեր տեսակի վնասակար բակտերիաներ, վիրուսներ, մակաբույծներ կամ քիմիական նյութեր:
Դրանք թե՛ վատ եփված միսն է, թե՛ կեղտոտ մրգերն ու բանջարեղենը, թե՛ կակղամորթերը, որոնցում կան ծովից տոքսիններ:
Սակայն ԱՀԿ-ն նշում է, որ նման դեպքերը հետաքննելը շատ բարդ է, քանի որ ուտելիքի մեկ ափսեում հաճախ կան տարբեր երկրներից բերված սնունդ:
Անալիզը, որն արվել է ամբողջ աշխարհի գիտական գրականության հիման վրա, ցույց է տալիս, որ մահացության դեպքերը այնպիսի պաթոգեն միկրոօրգանիզմներ են, ինչպիսիք են սալմոնելան, աղիքային ցուպիկը, նորովիրուսը:
Մահվան դեպքերի մեծ մասը Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրներին է բաժին հասնում:
ԱՀԿի ղեկավարները երկրների իշխանություններին կոչ են անում ամրապնդել սննդի անվտանգության համակարգը:







































