Առաջին տարին չէ, որ հետազոտողները փորձում են պարզել, թե ինչն է սեր ծնում: Այս անգամ բրիտանացի մասնագետները կարողացել են պատասխանել այդ հարցին: Ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում անցկացրած հարցումների արդյունքում հայտնաբերվել է, որ սիրո առաջացման գլխավոր պատճառը բույրն է: Գերմանացի գիտնականների վերջին շրջանի հետազոտությունները ցույց են տվել, որ մարմինը բնական հոտ է արտազատում, որը թույլ է տալիս գտնել այն զուգընկերոջը, ով ուժեզ իմունային համակարգ ունի: Բացի այդ, կանանց բույրը նպաստում է տղամարդու սեռական գրգռվածությանը:
Երկրորդ պատճառը ժպիտն է:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ կանանց ընտրում են՝ նայելով ատամներին, որոնք վկայում են առողջական վիճակի և հետևաբար նրա պտղաբերության մասին: Եվ վերջապես փայուն մազերը ևս հանդիսանում են երիտասարդության և պտղաբերության խորհրդանիշ, ինչը տղամարդկանց համար ևս հանդիսանում է լավ գեների խորհրդանիշ:










































