ԴԱԻՇ-ի զինյալները ոչնչացրել են մարդասիրական օգնությունը, որը ԱՄՆ-ն ուղարկել էր Սիրիա, հայտնում է «Ալ-Արաբիան»:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ զինյալները այրել են ամերիկյան հավի միսը՝ այն պատճառով, որ թռչունները սպանվել են ԱՄՆ-ում, ինչի հետևանքով, ըստ ջիհադիստների, միսը հալալ լինել չի կարող:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Սիրիայի Հալեպ նահանգում, որը մասնակի գտնվում է զինյալների հսկողության տակ:









































