Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ-ին անվանել է միակ համաշխարհային բռնապետ: Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ի հետ հարցազրույցում:
«Այսօր աշխարհում ԱՄՆ-ից բացի ոչ մի բռնապետ չկա»,- ասել է Լուկաշենկոն:
Իսկ այն հարցին` արդյոք բռնապե՞տ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Լուկաշենկոն պատասխանել է. «Եթե մոտենանք ձեր չափանիշներով, նա դեռևս շատ հեռու է ԱՄՆ բռնապետությունից»:
«Աշխարհում ոչ ոք նման ռեսուրս չունի: Ռուսաստանն առավել թույլ է, քան ԱՄՆ-ը: Ուստի, այն պակաս բռնապետ է, քան ԱՄՆ-ը»,- ընդգծել է Լուկաշենկոն:







































