Խամովնիչեսկի դատարանը Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակած հայազգի Արթուր Միրզոյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:
«Դատարանն իմ պաշտպանյալին պատիժ է նշանակել 2 տարի ազատազրկում՝ ազատ ռեժիմի գաղութում պատիժը կրելու համար: Դատավճիռը կբողոքարկենք»,- ասել է Միրզոյանի փաստաբան Գեորգի Շատվորյանը:
Հիշեցնենք՝ 2014թ. օգոստոսի 18-ին «Դոբրի լես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանը որսորդական հրացանով կրակ է բացել Թուրքիայի գերբի վրա: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ «խուլիգանության» հոդվածով (հոդված 213): Միրզոյանն իր մեղքը խոստովանել է:









































