ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայել և Ռամալլա (Հորդանան գետի Արևմտյան ափ) կայցելի մարտի կեսերին: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Պաղեստինի պաշտոնական աղբյուրին, որը ցանկացել է անհայտ մնալ:
Սպասվում է, որ ԱՄՆ նախագահի այցը կտևի երեք օր:
Ինչպես հաղորդել է աղբյուրը, մարտի 20-ին Օբաման կայցելի Իսրայել, իսկ հաջորդ օրը՝ Ռամալլա:
Այցի շրջանակում Օբաման կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ:









































