«Այս պահի դրությամբ հստակ կարող եմ ասել, որ ԲՀԿ-ի երիտասարդների միության ղեկավար մարմնի որևէ անդամ նման դիմում չի ներկայացրել, որը կվկայի, թե իրենք դադարում են իրենց կուսակցական գործառույթները: Որևէ դիմում չենք ստացել»,- ասաց ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաճյանը կուսակցությունը լքելու և անդամագրվելու վիճակագրության վերաբերյալ հարցին ի պատասխան:
Դիտարկմանը ի պատասխան, թե շատերի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի փեսայի նշանակումը Կոտայքի մարզպետի պաշտոնում այն գործարքն էր, որն առաջարկվել էր Ծառուկյանին, նա նշեց. «Ես նման որակումներ չեմ տա: Միայն կարող եմ ասել, որ Կարապետ Գուլոյանը բավականին արդյունավետ գործունեություն է ծավալել Աբովյան քաղաքում»:










































