Saturday, 04 07 2026
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

Արդարությունն ու ավելին

Տաշիր մրցանակաբաշխությանը և բնակարանաբաշխությանը եղած հանրային աղմկոտ արձագանքում տարբեր խմբերի և անհատների վերաբերմունքները տարբեր էին, շերտավոր: Դրանցում զգալի մաս էր կազմում այն, որ խնդիրը այդօրինակ նվիրատվությունները առանց հրապարակայնության անելն է: Այսինքն, եթե Սամվել Կարապետյանը դա աներ առանց հրապարակայնության, ինքն իր համար, մի փոքրիկ սենյակում, ապա աղմուկ էլ չէր լինի, ոչ ոք ոչինչ չէր իմանա, աստղերն էլ կվայելեին իրենց նվերները, ու ոչինչ «հարամ» չէր լինի, ինչպես նրանցից մեկն էր ասում:

Մինչդեռ խնդիրն այստեղ ավելի քան լուրջ է, քան ցուցամոլությունը և շվայտությունը: Ու թերևս արժե, որ տեղի ունեցածից հետո էմոցիոնալ, միանգամայն արդարացի աղմուկին հաջորդի միանգամայն սթափ և ընդգրկուն քննարկումը ազգային կապիտալի կրողների մտածողության, արժեհամակարգի, աշխարհայացքի մասին: Ազգային կապիտալի վարքագիծը չափազանց կարևոր հանգամանք է փոքր ազգերի և պետությունների համար, որոնց համար ռեսուրսների բյուրեղացումը` լինեն դրանք մասնավոր, թե հանրային, գերկարևոր խնդիր է համաշխարհային մրցակցության ասպարեզում: Ի՞նչ արժեքներով, ինչ մտածողությամբ, ինչ աշխարհընկալմամբ, համաշխարհային տնտեսա-քաղաքական, սոցիալ-մշակութային գործընթացների ի՞նչ ընկալումներով է առաջնորդվում արտերկրի և Հայաստանի ազգային կապիտալը, դրա կրող մեծահարուստները:

Նրանք ընդհանրապես փորձո՞ւմ են պատկերացնել այդ գործընթացները, հետևել դրանց, դիտարկել դրանցում Հայաստանի դերը որպես իրենց պետություն և հայրենիք, որպես ի վերջո իրենց բարոյա-քաղաքական հենարան: Եվ այդ համատեքստում ինչպիսի՞ հայրենիք և պետություն, ինչպիսի՞ հասարակություն են պատկերացնում այդ հենարանը: Տաշիրի խրախճանքը առաջացնում է հայ մեծահարուստների, ազգային կապիտալի կրողների ոչ թե միայն պարզ ցուցամոլության, այլ խորքային ընկալումների խնդիրը, ազգային, պետական խնդիրների հանդեպ նրանց ինտելեկտուալ և հոգևոր համակարգերի ադեկվատության խնդիրը:

Այդ հարցն է, որ պետք է գրավի հասարակական շրջանակների ուշադրությունը, այդտեղ է, որ այն պետք է կենտրոնանա և ոչ միայն կրի հպանցիկ անդրադարձերի բնույթ` երբ ասում են, քննադատում, մեղադրում, փնովում կամ պարսավում, ու անցնում առաջ` մինչ նոր արատի դրսևորում, կամ արատի նոր դրսևորում, այլ ստանա հանրային պահանջարկի ձևակերպում և դրսևորվի տևական, շարունակական ձևով: Ժամանակն է, որ հասարակությունը առարկայական, հիմնարար պահանջներ ներկայացնի ազգային կապիտալի կրողներին, նրանցից պահանջելով ոչ թե պարզապես արդարացի բաշխել իրենց տնօրինած նյութական ռեսուրսները, այլ բաշխել պետության և հասարակության շահի գիտակցված ընկալումով, որը չի սահմանափակվում միայն արդարության զգացողությամբ, այլ հանդիսանում է ավելին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում