Սան Ռեմոյում տեղի ունենալիք էստրադային երգի հանրահայտ փառատոնը, որը սկսվում է այսօր պատմական «Արիստոն» թատրոնում, կանցկացվի «այլընտրանքային» ձևաչափով և անմասն չի մնա աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից: Ինչպես և անցյալ տարի, կազմակերպիչները մտածված հրաժարվում են սովորական փայլից և սնդուսափայլ աստղերից, հատկապես՝ օտարերկրացի, որոնք հսկայական հոնորարներ են պահանջում: Այս անգամ հանդիսությունը կվարեն Իտալիայի սահմաններից դուրս անհայտ, սուր քննադատական «ժամանակներ» ծրագրով հայտնի Ֆաբիո Ֆացիոն և կոմիկական և համեստ Լուչանա Լիտտիցցետտոն,- հայտնում է ITAR-TASS-ը:
Հյուրերի թվում սպասվում է օպերային երգիչ Անդրեա Բոչելլին, դաշնակահար և դիրիժոր Դանիել Բարենբոյմը և անգլիացի դիրիժոր Դանիել Հարդինգը: Տոտո Կուտունյոն ելույթ կունենա դիտումների պատմությանը նվիրված անվանակարգում: «Աստղի» կարգի համար պայքարին կմասնակցեն արդեն ընդունված 14 կատարող և 8 նորեկ:
Փառատոնի հայտարարված թեմաներն են՝ միասեռականների ամուսնության իրավունքը, Իտալիայի առաջիկա խորհրդարանական ընտրությունները, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականը:









































