Լոնդոնի համալսարանական քոլեջի աշխատակիցները գտել են սնահավատ մարդկանց կողմից մատները խաչաձևելու սովորույթի գիտական բացատրությունը: Պարզվում է՝ այդ ժեստը ծնվել է մի քանի դար առաջ և ամենևին էլ ոչ պատահաբար:
«Ցավը ընկալում է, որը միայն ընդհանուր գծերով է կապված փաստացի զգացողությունների հետ», – ասում է պրոֆեսոր Գիանդոմենիկո Յանետին:
Փորձերի ժամանակ հետազոտողները պարզել են, որ ցավի զգացումը կանհետանա, եթե փորձի մասնակիցները միջնամատը խաչաձևեն ցուցամատի կամ մատնեմատի հետ:
Գիտական փորձերի ղեկավար Պատրիկ Հագարդի խոսքով՝ «ցավի զգացողությունը կարելի է մանիպուլյացիայի ենթարկել մարմնի մի մասը մյուսի նկատմամբ տեղաշարժի ճանապարհով»:
Գիտնականները հույս ունեն, որ մատների խաչաձևումը բթացնում է ոչ միայն մտացածին, այլև իրական ցավը, և որ իրենց բացահայտումը կարող է թեթևացնել հիվանդների կյանքը, որոնք տառապում են քրոնիկական հիվանդություններով:









































