Տարածված Angry birds խաղի մոտիվներով մուլտսերիալը YouTube-ում կհայտնվի ամեն շաբաթ՝ սկսած գարնանից:
«Գարնանը մենք անիմացված սերիալ կթողարկենք, ամեն շաբաթ մեկական սերիա դուրս կգա»,- ИТАР-ТАСС-ին այսօր տեղեկացրել է Angry birds-ը ստեղծած Պիտեր Վեստերբակը:
Նրա խոսքերով՝ ներկա պահին ընկերության Rovio ալիքը YouTube-ում ամենատարածվածն է:
Այս պահին խաղի ներբեռնման քանակը մեկ միլիարդի է հասել:
Նա խոստացել է այս տարի նոր խաղեր թողարկել և թարմացնել արդեն գոյություն ունեցող տարբերակները: Վեստերբակը հայտարարել է, որ խաղի երկրպագուների թիվն անցել է 263 միլիոնը:
«Մեզանից սպասեք անսպասելին, մենք մեր երկրպագուներին կզարմացնենք նոր կերպարներով, նոր արտադրանքով, միշտ փորձում ենք տարբերվել այլ արտադրողներից»,- նշել է Վեստերբակը:
Բացի այդ՝ ներկա պահին նկարահանվում է Angry Birds: The Movie ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա 2014թ-ին:







































