Saturday, 04 07 2026
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում

«Անդրիաս Ղուկասյանի «գանդիական» քայլը կարող է չարատավորված շարժման սկիզբ դառնալ». Facebook

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Իսկապես Անդրիաս Ղուկասյանի համառությունը երկու կողմերին էլ /իշխանություն-հասարակություն/ կանգնեցրել է դիլեմայի առաջ: Անդրիաս Ղուկասյանը իր պայքարում անձնական կորցնելիք ունի և կորցնում է: Շարունակելով վատնել նաև ամենամեծ կորցնելիքը` առողջությունը:

Հասարակության արձագանքն ադեկվատ չէ հասարակության առողջացմանն ուղղված Անդրիաս Ղուկասյանի ներդրմանը: Անդրեասի ողջ պահվածքը ոչ մի կերպ չի տեղավորվում «իշխանության հետ համաձայնության» և «սեփական շահի» մասին երբեմն շաղակրատանքի հասնող, բայց արդեն «ցանկալի» դարձող կաղապարում: Դա հեշտ ճանապարհ է, և այդ արտահայտությունների ետևում հաճախ թաքցվում է սեփական անկարողությունը կամ անզորությունը: Հիմա մարդը ձեռնոց է նետել երկուսին էլ և կարծես թե այդ ձեռնոցը վերցնող չկա:

«Լրագրողական» և «վերլուծական» հանրությունը ավելի հաճախ կատակներով փորձում է շրջանցել մարտահրավերը, երբեմն` ամաչելով ինքն իրենից: Կարծեք թե ասելիք չունի: Անդրիաս Ղուկասյանին ոչ մի կերպ չես կարող մեղադրել հիստերիկության, անհավասարակշռության, հայաստանյան հանրության հոգեբանությանն անտեղյակության և, առավել ևս, իրավունքի անիրազեկուցյան մեջ: Մարդը, լիովին հասկանալով գործող համակարգում իրավունքի կիրառման անհնարինությունը, գնացել է սոցիալական ներգործության, ազդեցության ճանապարհով: Սա պետք է որ տեղավորվեր մեր հասարակության զգայական մոտեցումների փորձի մեջ:

Սակայն նույնիսկ քաղաքական ռոմանտիկների արձագանքները չեն երևում: Կամ մենք չափազանց պրագմատիկ ենք դարձել, այնքան պրագմատիկ, որ այսօրվա չոր հացը գերադասում ենք վաղվա ապուրին, կամ մենք առհասարակ դադարել ենք ելքեր փնտրել: Անդրիաս Ղուկասյանի այս «գանդիական» քայլը լայն հասարակական արձագանքի դեպքում կարող է շարժման, բայց մաքուր, չարատավորված շարժման սկիզբ դառնալ, այն շարժման, որ գնում է ինքնամաքրման ճանապարհով: Այդ կարգի ինքնամաքրումն իսկապես կարող է մեր գաղութացված և ստրկացված երկրի ու հասարակության թոքերը բացել:

Զարմանում եմ նախագահության համար պայքարող ընդդամադիր թեկնածուների «կուրության» վրա: Անդրիաս Ղուկասյանը մրցակից չէ, նա ինքնուրույն միավոր է, և նրան լայն զորակցությունը միայն կմեծացնի ընդդիմադիրների շանսերը` իրավունքի պաշտպանության խնդրում նրանց հետևորդների շրջանակում ավելացնելով ինքնազոհաբերման գաղափարը: Իրականում դիլեմա չկա, կա կարևոր և անհրաժեշտ գաղափարների շուրջ ուժերի համախմբան հնարավորություն:

Կրկնում եմ, գաղափարների, ոչ թե անձերի: Միթե՞ սա տեսանելի չէ»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում