Մահվան թեման բազմաթիվ մշակույթներում հանդիսանում է տաբու, սակայն մեքսիկացիների մոտ ոչ մի արգելք չկա: Հակառակը՝ այդ երկրում ընդունված է կատակել ու ուրախանալ՝ հիշելով հանգուցյալներին:
Ոգեշնչված այդ գաղափարից՝ կալիֆոռնիացի նկարիչը ստեղծել է շքեղ ֆոտոշարք, որի հերոսուհիները գայթակղիչ են ու ամենևին էլ ոչ սպիտակ հագուստով ու ոչ ոսկորներով:
Այդ հիանալի Las Muertas ֆոտոշարքի հեղինակը Թիմ Թեյդերն է: Կանացի կերպարների վրա նա աշխատել է դիմահարդար Krisztianna-ի ու կոստյումների նկարիչ Julia Reeser-ի հետ:
Ֆոտոշարքի գաղափարը ոգեշնչվել է Մեքսիկայում Մեռյալների օրվա տոնակատարությամբ: Ավանդույթի համաձայն՝ այդ օրը ի հիշատակ մեռյալների՝ տեղացիները հագնում են դիմակներ, որոնք հիշեցնում են գանգեր:
Համարվում է, որ այդ ատրիբուտը հնարավորություն է տալիս կապ հաստատել նրանց հետ, որոնց հոգին արդեն հանդերձյալ աշխարհում է:













































