Սոցիալական ամենահայտնի խաղերից մեկը՝ FarmVille-ը, որն իր ժամանակին սենսացիա էր առաջացրել Facebook-ում, կվերածվի մուլտսերիալի:
Անսովոր նախագծի ռեժիսորը Բրետ Ռատներն է, որը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Պիկ ժամը», «Իքս մարդիկ. Վերջին ճակատամարտը», «Ինչպես գողանալ երկնաքերը» և այլն:
FarmVille խաղը հայտնվել է 2009թ.՝ դառնալով իսկապես հայտնի, ու առաջացնելով մեծ քանակությամաբ «նախագիծ-կլոններ»:
Խաղի հեղինակները ներխաղային գնումների վրա ծախսել են ավելի քան 1 միլիարդ դոլար: Ամեն օր այդ խաղն է խաղում մինչև 32 մլն օգտատեր:
Խաղի հիմնական նպատակը հող գրավելն է և այնտեղ զանազան բանջարաբոստանային կուլտուրաներ, կենդանիներ բուծելը ու գյուղատնտեսության բարգավաճումը:
Դեռ հայտնի չէ, թե ինչպես է Ռատները պատրաստվում առանց սյուժեի խաղը վերածել մուլտֆիլմի: Անգամ հայտնի չէ, թե ինչպիսին է այն լինելու ընդհանուր գծերով: Հայտնի է միայն, որ սերիան կարող է ձգվել կես ժամ, և դրանք բավական շատ են լինելու՝ հաղորդում է The Verge-ն:










































