Բրիտանիայում միջին վիճակագրական 14-ամյա դեռահասն ավելի քան 8 ժամ անցկացնում է տարատեսակ էկրանների առջև՝ լինի բջջային հեռախոսի, համակարգչի, թե խաղային կոնսոլի: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այսպիսի եզրակացության են եկել հետազոտողները:
Childwise վերլուծական ընկերությունից հետազոտության հեղինակները միաժամանակ նշում են, որ այդ տարիքի դեռահասները շատ ավելի քիչ են հեռուստացույց դիտում, քան նրանց հասակակիցները 20 տարի առաջ:
Այժմ 14-ամյա դեռահասը հեռուստացույցի էկրանի առջև օրական անցկացնում է 2.4 ժամից ոչ ավելի, մինչդեռ 1995թ. հեռուստացույց դիտելուն հատկացվել է 3.3 ժամ:
Ընդ որում, աղջիկներն ավելի քիչ ժամանակ են հատկացնում խաղային կոնսոլներին, քան տղաները:










































