Հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը պրոբլեմատիկ ընտանիքում է մեծացել` մոր հոգեկան առողջությունը լավ չէ, իսկ հայրը նամարդ մարդ է եւ թույլ չի տվել, որ որդին որեւէ մեկի հետ ընկերություն անի: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը:
«Հայրը թույլ չէր տալիս, որ որդին որեւէ մեկի հետ ընկերություն անի: Այս տարիների ընթացքում անգամ 1000 դրամ չի տվել, որ տղան գնա, մի միջոցառման մասնակցի: Իսկ, երբ Անդրանիկը պայմանագրային զինծառայության անցավ, քարտը հայրը ձեռքից վերցրել էր եւ ինքն էր տղայի աշխատավարձը ստանում: Մեքենա էին գնել, բայց թույլ չէր տալիս, որ տղան վարի: Թույլ չէր տալիս, որ տունը ընկեր, բարեկամ բերի, հետները մի բաժակ բան խմի: Տղան էլ երեւի չդիմացավ, թողեց, անցավ, էլի»,- մանրամասնել է գյուղապետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































