Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

«Ալիշան»-ը դադարեցրել է արտադրությունը. ՌԴ-ից պատվեր չկա, տեղական շուկայում՝ գնորդ

Տևական ժամանակ է՝ երևանյան և ոչ միայն խանութներում բացակայում են «Ալիշան» ՍՊԸ-ի պահածոներն ու չրերը, որոնք շուկայում լավագույնն էին իրենց որակով:

Արարատի մարզում տեղակայված այս գործարանի սեփականատերը, հիշեցնենք, իրանահայ Սերժիկ Մոսեսյանն է, որն անցած տարի մեծ խնդիրների առջև կանգնեց «Հայռուսգազարդի» պատճառով: Սպառած գազի դիմաց պարտքի հավելագրման հետևանքով գործարանը մի քանի անգամ արդեն մի քանի շաբաթով դադարեցրել է արտադրությունը, քանի որ անջատված է եղել գազամատակարարումը: Գործարանի սեփականատիրոջ խոսքով, սակայն, գազամատակարարումն անջատելու որոշումն ապօրինի էր, ինչպեսև գազամատակարարման դիմաց սահմանված գումարը: Սերժիկ Մոսեսյանի խոսքով՝ գործարանի աշխատանքները սկսելու օրվանից «Հայռուսգազարդը» մշտապես 11-12 տոկոսով ավել գումար է գանձել:

Գործարարն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ, նախ, չեն աշխատում, քանի որ սեզոնը չէ, և հետո՝ պատվեր չունեն:

Ինչ վերաբերում է «Հայռուսգազարդին», ապա, Մոսեսյանի խոսքով, վեճն այդպես մնացել է չլուծված: «Պետք է դատարան դիմեմ, բայց չեմ դիմում: Դատարան դիմելը միշտ կա, բայց դրանով հարց չի լուծվում: Եթե Հայաստանում դատարանով հարց լուծվեր, վաղուց կդիմեի: Եվ հետո՝ հասկանում եմ, թե դիմացինս ով է: Ես չեմ կարող նրանց դեմ որևէ բան անել»,-ասաց Մոսոսյանը՝ հավելելով, որ «Հայռուսգազարդի» հետ ձեռք բերված բոլոր համաձայնությունները, բանակցությունները դատարկ խոսքեր են եղել: «Ամեն ինչ սուտ խոսքեր են: Չեն ցանկանում իմ գումարները հետ տալ ու վերջ»,- ասաց գործարարը:

Նրա խոսքով՝ եթե անգամ արտադրությունը վերսկսեն էլ, ապա ռուսական շուկայում ստեղծված վիճակը, ռուբլու անկումը ոչ մի լավ բանի մասին չի խոսքում, և իրենք ապրանքի սպառման հետ խնդիրներ կունենան: «Մեր արտադրանքի հիմնական մասը սպառվում էր Ռուսաստանում, բայց հիմա այնտեղ ստեղծված վիճակը հույս չի ներշնչում վերսկսելու արտադրությունը: Տա Աստված, սեզոնին սկսենք աշխատել, բայց պատվեր չկա: Ռուբլու արժեզրկման պատճառով պատվերի ծավալները նվազել են: Բացի դրանից՝ իրենց մոտ ապրանքը թանկացել է, այստեղից էլ չեն տանում, ու շատ խառը վիճակ է: Դեռ սպասում ենք վիճակը կայունանա, բայց դա էլ հայտնի չէ՝ երբ կլինի»,- ասաց Մոսեսյանը՝ հավելելով, որ իրենց համար շատ դժվար է այլ շուկաներ գտնելը, երբ կառավարության աջակցությունը չկա: «Կառավարությունից ասում են, որ կաջակցեն, կլինի, բայց առայժմս դրանք միայն խոսքեր են, որոնք գործի չեն վերածվում»,- ասաց մեր զրուցակիցը:

«Ալիշանի» գործերը վատ են նաև տեղական շուկայում, որտեղ սպառվում է արտադրանքի միայն 10 տոկոսը: «Այստեղ էլ է դժվար, շատ դժվար է: Մարդկանց ձեռքը փող չկա, որ առևտուր անեն: Շուկան առհասարակ մեռած է»,- ասաց Մոսեսյանը՝ հավելելով, որ միակ ելքը սպասելն է: «Սպասում ենք, ուրիշ ճար չկա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում