79-ամյա գերմանացին արդեն 40 տարի է՝ ոռնում է և ատամներով հում միս է կրծում: Հիասթափվելով մարդկանցից՝ նա սկսել է ապրել գայլերի հետ՝ դառնալով վայրի գազանների առաջնորդը:
Բավական է նայել այս լուսանկարներին՝ հասկանալու համար՝ ով է գայլերի ոհմակի առաջնորդը: 79-ամյա Վերներ Ֆրոյնդը 29 գայլից բաղկացած ոհմակի առաջնորդն է:
Վայրի գազանները, որոնք անվստահությամբ են վերաբերվում բոլոր մարդկանց, Վերների հետ հնազանդ են, նա արդեն երկար տարիներ հաստատում է իր դոմինանտ դերը ոհմակում:
1972-ին Վերները Մերցիգ քաղաքում հիմնադրել է գայլերի արգելանոցը, որտեղ 6 տարբեր ցեղատեսակների գայլեր են ապրում:
Կերակրելու ժամանակ Վերները անպայման առաջինն է փորձում միսը և ոչ մի գայլ չի մոտենում ուտելիքին, մինչև առաջնորդը չուտի: Այդպիսով նրանք իրենց հարգանքն են արտահայտում ոհմակի առաջնորդի հանդեպ:









































