Դիզայներ Damion O’Sullivan-ը ստեղծել է Morning Mug և Monday Mug բաժակների հավաքածուն՝ բաղկացած 2 ջերմազգայուն բաժակներից: Երբ բաժակները դատարկ են, դրանց սև ֆոնին պատկերված է մարդու քնած դեմք: Բայց երբ լցվում են տաք ջրով, բաժակներն «արթնանում են», սպիտակում, և քնած դեմքի փոխարեն նրանց վրա հայտնվում է ժպտացող դեմք: Դա օրը սկսելու և լավատեսությամբ լիցքավորվելու հիասքանչ միջոց է:
«Արթնացող» բաժակներ կարելի է ձեռք բերել համացացային խանութում 29 դոլարով,- հաղորդում է Kedem-ը:







































