Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը քննադատել է Վրաստանի նախագահի` Ազգային գրադարանում նախատեսվող ելույթի դեմ գրադարանի շենքի առաջ հավաքված ցուցարարների ագրեսիվ գործողությունները: Նա կոչ է արել երկրի իշխանություններին կատարել իրավիճակի քննություն և բոլոր մեղավորներին պատժել:
Դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ինքն անձամբ դիմում են ցուցարարներին, քանի հոգի էլ որ լինեն հանցագործները, ասելով, որ նման գործողություններն անթույլատրելի են: Ըստ նրա՝ կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի երկրում կարգուկանոնի համար: Եվ եթե կա իրավիճակի վատթարացման և նման միջադեպերի կրկնության վտանգ, ապա իշխանությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն: Դեսպանը նշել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են իրադարձություններին:
Փետրվարի 8-ին Ազգային գրադարանում Սաակաշվիլիի՝ նախատեսված ելույթը բողոքի ակցիայի պատճառով տեղափոխվել էր: Ցուցարարները մտադիր էին նախագահի համար «ամոթի միջանցք» ապահովել և նրա վրա ձվեր նետել:
Նախագահի` ժողովրդին ուղղված ուղերձը նախատեսվում էր տեղի ժամանակով ժամը 20:00-ին՝ նախագահական նստավայրից:









































