Այս շաբաթ աճուրդի է հանվել Բրյուսելի ամենափոքր տունը, որը գնահատվել է 146 հզ. եվրո:
Հատկանշական է, որ վաճառքի մասին որոշում կայացրել է ոչ թե նրա տերը, այլ քաղաքի իշխանությունները, որոնք համարել են, որ 83-ամյա ծերունին անընդունակ է տնօրինել բնակարանը։
Ինչպես հաղորդում է La Libre-ն, հենց տարեց տանտերը համարում է, որ իրեն այդ կերպ ցանկանում են թալանել և բողոքարկում է վաճառքի մասին որոշումը:
Նրա խոսքերով՝ իշխանությունները ցանկանում են ձեռք բերել իր սեփականությունը և բանկային հաշիվները՝ օգտվելով սեփականտիրոջ հասակից: Ծերունուն շրջապատողները նշում են, որ նա բավականին գործունյա է և ավելի քան հստակ գիտակցություն ունի:
Այնուամենայնիվ, տունը դեռ վաճառվում է: Տանտիրոջ կողմից իր ունեցվածքը երեխաներին կտակելն անհնար է, քանի որ նրանք ապրում են արտերկրում և տարաձայնություններ ունեն ընտանիքի հոր հետ:










































