«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալվել է երկու մարդ:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների կասկածյալները ԱԱԾ-ում խոստովանական ցուցմունք են տվել:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով








































