ԵՄ-ն Պակիստանին կոչ է արել վերականգնել մահապատժի մորատորիումը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«ԵՄ-ն Պակիստանին կոչ է անում վերականգնել մորատորիումն ու լիովին կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ արդար դատական գործընթացի սկզբունքին վերաբերող։ ԵՄ-ն նաև հիշեցնում է, որ քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի 6-րդ հոդվածի 5-րդ կետը, որին միացել է Պակիստանը, արգելում է մահապատժի կիրառումը հանցագործությունների համար, որոնք իրականացրել են 18-ից ցածր տարիքի անձինք»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
ԵՄ տվյալներով՝ 2014 թվականի դեկտեմբերից Պակիստանում մահապատժի է ենթարկվել 39 մարդ, այդ թվում 12 դատապարտյալներ՝ երեքշաբթի առավոտյան։









































