Disney ընկերությունը հայտարարել է «Գեղեցկուհին ու հրեշը» ֆիլմի թողարկման օրը, որը նշանակված է 2017թ. մարտի 17-ին, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմում գլխավոր դերակատարին մարմնավորելու է Էմմա Ուոթսոնը: Դեն Սթիվենսը, որը հայտնի է «Դաունթոն աբբայությունը» սերիալից, կմարմնավորի Կենդանուն: Որսորդ Գաստոնին կմարմնավորի Լյուկ Էվանսը:
Ֆիլմի ռեժիսոր է նշանակված Բիլ Կոնդոնը, սցենարի հեցինակն է Սթիվեն Չբոսկին:
Disney-ը «Գեղեցկուհին ու հրեշը» հեքիաթի վերագործարկման մասին հայտարարեց 2013թ.:
Ֆիլմը կնկարահանվի live-action ձևաչափով կենդանի դերասանների մասնակցությամբ, ինչպես «Մոխրոտիկի» նորացված տարբերակը:









































