Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում տեղի է ունեցել ականանետային հարձակում: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 6 մարդ: Կան վիրավորներ: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» գործակալությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:
Դեպքը տեղի է ունեցել այսօր, երբ ահաբեկիչները երկու ականանետ են արձակել մայրաքաղաքի Ալ-Քաբուն շրջանի ավտոտնակներից մեկի ուղղությամբ: Զոհերի թվում երեք փոքր երեխաներ և մեկ կին կա: Տուժածները, որոնց մի մասը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:










































