Ֆրանսիայի իշխանություններն առանց դատական որոշման առաջին անգամ արգելափակել են հինգ կայք, որոնք մասնակցություն են ունեցել ահաբեկչական գործունեությանը: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
Նման իրավունքով իշխանություններին օժտում է ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը, որն ընդունվել է փետրվարին:
Կայքերից մեկը՝ «Ալ-Հայաթ» տեղեկատվական կենտրոնը, մեղադրվում է ԴԱԻՇ-ին («Իրաքի և Շամի իսլամական պետություն») աջակցելու մեջ:
Ֆրանսիայի իշխանությունները կայքերի արգելափակման մասին տեղեկությունը փոխանցել են համացանցային փրովայդերներին, որոնք ունեն «բոլոր անհրաժեշտ միջոցները այդ հասցեների հասանելիությունն արգելափակելու համար»՝ նշվում է համապատասխան գերատեսչության հաղորդագրության մեջ:









































