Երբ ալկոհոլն ընկնում է օրգանիզմի մեջ, լյարդը տուժում է, իսկ ուղեղը դժվարանում է նեյրոններից ազդակներ ուղարկել մկաններին:
Ի՞նչ է տեղի ունենում մեր օրգանիզմում այն բանից հետո, երբ ոգելից խմիչք ենք օգտագործում, և ինչպե՞ս նվազեցնել դրա բացասական ազդեցությունը: Ներկայացնում է lifehacker կայքը:
Բրիտանացի հոգեբույժ և նեյրոֆարմակոլոգ Դևիդ Նաթի կարծիքով` ալկոհոլն այն ամենավտանգավոր նյութն է, որը մարդն օգտագործում է, չէ՞ որ ալկոհոլի տարածվածությունը հասարակության շրջանում ավելի շատ է, քան ցանկացած այլ նարկոտիկ նյութի:
Ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա
Ընդունած ալկոհոլի մոտ 20 տոկոսը գնում է ստամոքս, մնացած 80-ը` բարակ աղիք: Ալկոհոլի ավելի քան 10 տոկոսը դուրս է գալիս երիկամների և թոքերի միջոցով` մեզով և շնչառությամբ: Ալկոհոլից ամենամեծ հարվածը ստանում է լյարդը:
Ինչպես է ալկոհոլը վնասում լյարդը
Ալկոհոլի ազդեցության տակ լյարդը ենթարկվում է օքսիդատիվ սթրեսի: Քիմիական ռեակցիաների արդյունքում, որոնք ուղեկցում են ալկոհոլի դուրսբերումը, կարող են տուժել լյարդի բջիջները: Լյարդը կսկսի ինքն իրեն բուժել, ինչից կարող է բորբոքվել:
Ինչպես է ալկոհոլն ազդում ուղեղի վրա
Ուղեղի վրա ալկոհոլի ունեցած ազդեցության էությունն այն է, որ այն փոխում է նեյրոմեդիատորների մակարդակը. այստեղից էլ գալիս են արբածության նշանները:
Ալկոհոլ հաճախ օգտագործող մարդիկ սկսում են խնդիրներ ունենալ հավասարակշռության պահպանման և ողջամտության հետ:
Ինչպես նվազեցնել ալկոհոլի ազդեցությունը
Շատ ջուր խմել: Եթե մարդ պատրաստվում է ալկոհոլ ընդունել, դրանից առաջ պետք է սովորականից 1-2 լիտր ավել ջուր խմի:
Ուտել: Կուշտ ստամոքսը դանդաղեցնում է ալկոհոլի յուրացումը:
Չչարաշահել յուղոտ սնունդը։
Խուսափել գազավորված ըմպելիքից։
Պահել տեմպը՝ ժամում մեկ ոգելից ըմպելիք։










































