ԴԱԻՇ-ը (Իրաքի և Շամի իսլամական պետություն) սպառնալիք է Մերձավոր Արևելքի ապագայի և ամբողջ աշխարհակարգի համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար և «Իսրայել-մեր տուն» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը, գրում է TASS-ը:
«Նրանք անմիջական սպառնալիք չեն Իսրայելի համար, բայց նրանք, անխոս, սպառնալիք են Մերձավոր Արևելքի ապագայի համար: Դրանք բացառապես ոչ ադեկվատ ֆանատիկոսներ են, որոնք ոչնչացնում են ամեն ինչ` հնագիտական սրբարաններից մինչև մարդկության մշակույթի հազվագյուտ արժեքներ: Նրանք բարբարոսաբար ոչնչացնում են բոլոր գերիներին, ովքեր հայտնվում են նրանց ձեռքում: Նրանք ոչ ադեկվատ գաղափարախոսություն ունեն»,- ասել է Լիբերմանը:








































