Կուբայում արդեն գործում է առաջին անվճար Wi-Fi-ը: Այն այժմ առկա է մայրաքաղաք Հավանայում` մշակութային կենտրոնում: Դրա արագությունը բարձր չէ, սակայն պահանջարկը մեծ է: Այս մասին գրում է Direct-press.ru-ն:
Սովորական Wi-Fi-ի փորձնական թողարկումը շատ հարցերում կապված է Կուբայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորմամբ, որի մասին հայտարարվել է անցյալ տարվա դեկտեմբերին` երկու երկրների նախագահների կողմից:









































