Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բեյրութում

Մարտի 13-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է երախտագիտության երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանի էներգետիկայի, կրթության և բարձրագույն կրթության, գյուղատնտեսության նախարարները, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, կրոնական առաջնորդներ, խորհրդարանի պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Բացման խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նշել է, որ աշխարհի տարբեր երկրներում անցկացվող, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների նպատակն է միջազգային հանրության լայն զանգվածներին իրազեկ պահելը և հայ ժողովրդի պահանջատիրությունը լսելի դարձնելը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած Լիբանանի խորհրդարանին, բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին:

Նա ընդգծել է, որ ոգեկոչման միջոցառումներն անցկացվում են «հիշողություն», «երախտագիտություն», «միջազգային պայքար» և «վերածնունդ» հիմնական ուղղություններով: Աշոտ Քոչարյանը կարևորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ընդունված Համահայկական հռչակագիրը, որը հայ ժողովրդի միասնության և համախմբվածության արդյունք էր:

Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը, անցնելով վերածնվելու և ազատագրվելու հերոսական ու փառահեղ ուղին, նշում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ:

Այնուհետև ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի փոխատենապետ Շահան Կանդահարյանը: Խոսելով Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին` նա շեշտեց, որ միջազգային հանրությունը արդար գնահատական պետք է տա կատարված հանցագործությանը։ Շահան Կանդահարյանը եզրափակեց, որ եթե 100 տարի առաջ իրականացված Ցեղասպանությունը դատապարտվի, աշխարհն այլևս ականատես չի լինի նոր ցեղասպանությունների։

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ Ղասան Մուխայբերն, անդրադառնալով Օսմանյան Կայսրությունում հայ և լիբանանցի ժողովուրդների զրկանքներին և տառապանքներին, ընդգծել է. «Մենք բոլորս հայ ենք»:

Նա հպարտությամբ խոսել է լիբանանահայ համայնքի մասին, որի հանդեպ Լիբանանի ժողովուրդը ունի հատուկ վերաբերմունք և հարգանք: Մուխայբերը կոչ արեց միջազգային հանրությանը համախմբվելու` հետագայում հնարավոր ցեղասպանությունները կանխելու նպատակով:

Երեկոյի վերջում ներկաներին իր խոսքն ուղղեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարն ընդգծել է, որ հայ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ է հիշելու արաբական աշխարհի, մասնավորապես Լիբանանի ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունը, ինչի շնորհիվ հայության բեկորները փրկություն և ապաստան գտան, հիմնավորվեցին, ինտեգրվեցին և ակտիվորեն մասնակցեցին քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին:

Նախարարը, մեջբերելով ՀՀ Նախագահի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում ունեցած ելույթը, շնորհակալություն հայտնեց բոլոր պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք ճանաչել և դատապարտել են մարդկության դեմ կատարված սոսկալի ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը:

Անդրադառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը` Հրանուշ Հակոբյանը նշել է. որ ներկայումս Թուրքիան ջանքեր չի խնայում` խեղաթյուրելու, ժխտելու և կեղծելու իրականությունը:

Նա համոզմունք է հայտնել, որ Թուրքիան մի օր ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը նաև այն պատճառով, որ թուրքական հասարակությունում մարդիկ սկսել են ուսումնասիրել իրենց իրական պատմությունը, իսկ աշխարհասփյուռ հայ ժողովուրդն այլևս չի լռելու և անընդհատ պահանջելու է համազգային իրավունքների վերականգնում:

Նախարար Հակոբյանը ներկայացրել է Համահայկական հռչակագիրի գլխավոր սկզբունքները 100-ամյակի «Հիշում եմ և պահանջում» կարգախոսին համահունչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում