Saturday, 04 07 2026
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին

Մեծ Բրիտանիայում ներգաղթյալները շարունակում են հացադուլը

Բրիտանիայում ներգաղթյալների ժամանակավոր կեցության կենտրոններում շարունակվում է զանգվածային հացադուլը՝ ի նշան բողոքի կեցության անտանելի պայմանների և անձնակազմի դաժան վերաբերմունքի դեմ։ Նշվում է, որ բողոքի ակցիային միացել են արդեն հարյուրավոր մարդիկ։ RT-ի լրագրողներին հաջողվել է զրուցել գործադուլի մասնակիցներից ոմանց, ինչպես նաև ներգաղթյալներին իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբանի հետ։

Ներգաղթյալները բողոքում են, որ իրենց ամիսներով պահում են՝ ինչպես ձերբակալվածների, իրենց հետ դաժանաբար են վարվում, թեև իրենք ոչ մի հանցանք չեն գործել։

«Այստեղ ահավոր պայմաններ են։ Այս կենտրոնը բանտ է հիշեցնում։ Ոչ ոք դուրս գալու իրավունք չունի։ Մեզ հետ ավելի վատ են վարվում, քան կվարվեին կենդանիների հետ»,- նշում է ներգաղթյալներից մեկը։ Իսկ մեկ ուրիշն ավելացնում է. «Նրանք ականջներ չունեն, որ մեզ լսեն, սիրտ չունեն։ Երբ դրսում բողոքեցինք, նրանց ասացին. «Հետ գնացեք, այլապես մենք ուժով ձեզ ներս կմտցնենք և կփակենք»։ Ամբողջ օրով անջատեցին ջուրը։ Մենք մահանում ենք։ Մեզանից մեկին հիվանդանոց են պառկեցրել։ Նա սովից փսխում էր։ Մենք չգիտենք՝ որտեղ է նա»։

Նրանցից մեկն էլ նշում է. «Ներքին գործերի նախարարությունը ձևացնում է՝ իբր մենք գոյություն չունենք։ Մենք այստեղ ասես ստրուկներ լինենք։ Մեզ հետ վարվում են այնպես, ինչպես ձերբակալվածների հետ։ Մեզ վախեցնում են, ծաղրում։ «Եթե մեռնում ես, մեռիր քո խցիկում»։ Խնդրում ենք, օգնեք հասնել ճշմարտության»։

Աբդալ Մոհամեդը ներգաղթյալների ժամանակավոր կեցության կենտրոնում անցկացրել է ավելի քան 6 տարի։ Նա RT-ին պատմել է այդտեղ իր մնալու մասին։

«Ես ահավոր բաներ եմ տարել։ Կյանքում ոչ ոքի դա չեմ ցանկանա։ Ես այդ մասին ամեն օր մտածում եմ, ինձ տանջում են հուշերը, մղձավանջները, ես խուճապային հարձակումներ եմ ունենում։ Այս կենտրոնում ես ականատես եմ եղել, թե ինչպես են մարդիկ պարբերաբար վնասում իրենց։ Ես տեսել եմ, թե ինչպես է կախվել իմ հայրենակիցներից մեկը։ Նա ընդամենը 19 տարեկան էր։ Ես ականատես եմ եղել, թե ինչպես ամբողջ խմբեր ծեծում էին մեկ հոգու, ինչպես էին ներգաղթյալներին ստիպում անել ամենանվաստացուցիչ բաները, որոնք կարելի է պատկերացնել։ Տեսել եմ, թե ինչպես են կենտրոնի աշխատակիցները չարաշահում իրենց դիրքը։ Այդ ամենը տեղի է ունեցել իմ աչքի առջև»։

Հացադուլը սկսվել է Լոնդոնի Հարմոնդսվորտ արվարձանի ժամանակավոր կեցության կենտրոնում։ Դրան մասնակցում է ներգաղթյալների գրեթե կեսը։ Այս կենտրոնն ամենամեծն է Եվրոպայում։ Դրա և բանտի հիմնական տարբերությունն այն է, որ ազատազրկվածներն այստեղ կարող են գտնվել անորոշ ժամանակով՝ այնքան, մինչև Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը որոշի, թե նրանցից ով կարող է մնալ երկրում։ Այս գործընթացում մեծ դեր է խաղում Duncan Lewis Solicitors ընկերության փաստաբան Լուիս Քեթը։

«Ճիշտն ասած՝ մենք սովորաբար լինում ենք միայն բանակցությունների սենյակներում, որտեղ պաշտոնական հանդիպումներ ենք անցկացնում։ Դատելով այն ամենից, ինչ մենք լսում ենք կենտրոնի մեր գործընկերներից և մեր հաճախորդներից՝ Հարմոնդսվորտը նման է բանտի։ Սակայն պետք է հիշել, որ այդ մարդիկ հանցագործներ չեն, նրանց այստեղ են տեղավորել այնքան ժամանակով, մինչև կլուծվեն վարչական հարցերը»,- ասում է փաստաբանը։

«Մեր հաճախորդները մարդիկ են, և նրանք ուզում են, որ իրենց հետ մարդավարի վարվեն։ Ես կարծում եմ, որ նրանց ավելի շատ ազատություն է հարկավոր։ Մեր հաճախորդներից շատերը մեր մասին իմանում են միայն այն ժամանակ, երբ մենք գալիս ենք կենտրոն և իրենց հետ հանդիպումներ անցկացնում։ Իրավաբանական օգնությունն իրենց համար կարևորագույն պաշտպանությունն է։ Օգտակար կլիներ, եթե նման կենտրոններում մարդկանց ավելի շատ պատմեին իրավաբանական աջակցության մասին»,- կարծում է փաստաբանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում